Համացանցում հայտնվել է իբրև թե «պոռնոգրաֆիկ բովանդակությամբ» տեսանյութը, որի պատճառով վերջրես գնդակահարվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի նախկին սիրուհի, երգչուհի Հեն Սոն Վոլը:
Իհարկե որոշ լրատվամիջոցներ կասկած են հայտնել, որ հենց այս տեսանյութի պատճառով է երիտասարդ աղջիկը զրկվել կյանքից: Տեսանյութի բովանդակությունը չի կարելի գնահատել անգամ էրոտիկ: Այս մասին գրում է Российская Газета-ն:
Հիշեցնենք, որ վերջերս հարավկորեական պարբերական «Չոսոն Իլբոն», հղում կատարելով անանուն բազմաթիվ աղբյուրների, հայտնել էր, որ Կիմ Չեն Ինի նախկին սիրուհի Հեն Սոն Վոլը և հայտնի երաժշտական խմբի ևս տաս անդամ մեղադրվել են պորնոգրաֆիայի տարածման մեջ և գնդակահարվել են: Նշվում էր, որ նրանք բոլորն էլ նկարահանվել և տեսանկարել են պորնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր: Իսկ այդ տեսանյութերը վաճառքի համար անգամ արտասահման են ուղարկվել: