Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի մոտ դի կա: Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանները, սահմանազատել են տարածքը՝ մինչև ժամանի դատաբժիշկն ու դիատարը:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահածածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով: Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:
Հետաքննչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: