Ադրբեջանի Բարդա քաղաքում սպանություն է կատարվել. Սամուխ գյուղի բնակիչ Խազար Մամեդովը (ծնված 1968 թ.) վիճաբանության ժամանակ գերանդիով սպանել է Չապայ Սադիղլին (ծնված 1954 թ.), հայտնում է ԱՊԱ-ն։
Նշվում է, որ կողմերի միջև վեճը ծագել է հողատարածքի պատճառով, որը ներկայումս դատավարության առարկա է:
Սպանված Չապայ Սադիղլին Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺԿ) Բարդա շրջանային բաժանմունքի նախագահն էր։
Կասկածվող Խ. Մամեդովը բերման է ենթարկվել, նշվում է, որ որ Չապայ Սադըղլիի մահվան մեջ քաղաքական դրդապատճառներ չկան»։