Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել այս ամռանն ազատվել 30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարից։ Փարիզյան ակումբը պատրաստ է նաեւ վարձակալությամբ տրամադրել ֆուտբոլիստին այլ ակումբի եւ վճարել աշխատավարձի մի մասը, հաղորդում է El Pais-ը։ Լիարժեք տրանսֆերից ՊՍԺ-ն ակնկալում է առնվազն 50 միլիոն եվրո։
Նեյմարին ձեռք բերելու ցանկություն ունեն Լոնդոնի «Չելսին», Թուրինի «Յուվենտուսը», կատալոնական «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։