Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սիրիայի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումն «միանգամայն անպետք պատմություն» է անվանել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Իսկ Ռուսաստանը կորզել է Սիրիայից հաղորդումները Դոնբասի օկուպացիոն կառույցները որպես ենթադրյալ պետություններ ճանաչելու մասին։ Դա միանգամայն անպետք պատմություն է»,- ասել է նա տեսաուղերձում։


Զելենսկին ընդգծել է, որ «այդ դեպքում Ուկրաինայի եւ Սիրիայի միջեւ այլեւս հարաբերություններ չեն լինի, իսկ Սիրիայի դեմ պատժամիջոցների ճնշումը, հակառակը, ավելի մեծ կլինի»։

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու մտադրության մասին: