«Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնած Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) երեկոյան զբոսնել է Երեւանում եւ լուսանկարներ հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկոյան զբոսանք Երևանում: Այսօր որոշեցինք ուսումնասիրել հասարակական տրանսպորտի իրավիճակը։ Մենք տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ նոր ավտոբուսներ են հայտնվել քաղաքում, բայց երթուղային տրանսպորտը շարունակում է մնալ տխուր իրավիճակում։
Երթուղայինները լեփ-լեցուն են և մարդիկ կանգնած են անցուղիներում, ինչը խախտում է անվտանգությունը։ Որոշ թաղամասերում հասարակական տրանսպորտի պակաս նույնպես կա։ Խնդիրը հասկանալու համար պետք է ուսումնասիրել այն»: