Դամասկոսում գտնվող Ազդակի թղթակիցն երեկ հաղորդել է, որ մեկ շաբաթից ավել է, ինչ հնարավոր չէ կապ հաստատել Հալեպի հետ, չեն գործում բջջային և համացանցային կապերը: Շաբաթ օրը հնարավոր է եղել կապ հաստատել և տեղեկանալ, որ բացի օրեր առաջ Սուլեյմանիայում ընկած հրթիռի, հայաշատ թաղամասերում այլ միջադեպեր չեն արձանագրվել:

Շրջակայքում լսվում են ամեն տեսակի զենքի ձայներ: Ինչ վերաբերվում է կենցաղայաին խնդիրներին, ապա սնունդը հնարավոր է լինում ապահովել բավական սուղ գներով: Զգացվում է վառելանյութի պակաս: Միութենական կյանքը շարունակվում է հնարավորին չափով:

Թեև դժվարությամբ սակայն շարունակվում է Շտաբի աշխատանքները: Գաղութը պատրաստվում է առաջիկա շաբաթ դպրոցների վերաբացվելուն:

Ազդակի թղթակիցը նաև հաղորդել է, որ Դամասկոսում իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է, բացի թնդանոթի հարվածներից, որոնք պատճառել են նյութական վնասներ: Հատկանշական էր երեկ եկեղոցիներում Սիրիայի խաղաղության համար աղոթքի օրվան բազմաթիվ հավատացյալների մասնակցությունը:

Մյուս կողմից Սիրիայում ազատ է արձակվել մոտ 1,5 ամիս առաջ առևանգված Նարեկ Վարժապետյանը: Այս մասին լուրը հաղորդել է վերջինիս հայր Ստեփան Վարժապետյանը Facebook-ի իր էջի միջոցով:

Նշենք, որ Նարեկ Վարժապետյանը առևանգվել էր Հալեպ-Երևան ճանապարհի վրա: