Պորտուգալիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի անգլիական թիմի առաջին մարզումը։ Նա իր բացակայությունը հիմնավորել է ընտանեկան հանգամանքներով, հաղորդում է Sky Sports-ը։
Մանչեսթերյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հուլիսի 4-ին պետք է առաջին հանդիպում ունենա ազգային հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստների հետ։ Ռոնալդուն կբացակայի։
Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել թիմ, որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։ Պրեմիեր լիգայում 6-րդ տեղը գրաված եւ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճած մանչեսթերյան ակումբը Ռոնալդուի տրանսֆերը վաճառելու մտադրություն չունի։