Զինվորական նախապատրաստություն անցնելու նպատակով Մեծ Բրիտանիա է ժամանել ուկրաինացի զինծառայողների առաջին խումբը: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
«Ուկրաինացի զինվորները դասընթացներ կանցնեն Մեծ Բրիտանիայի բազային ռազմական պատրաստության հիման վրա: Սա ներառում է կրակային պատրաստություն, մարտադաշտում առաջին բուժօգնութան ցուցաբերում, դաշտային ուսուցում, պարեկային մարտավարություն և զինված հակամարտությունների օրենքների ուսուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Յուրաքանչյուր դասընթաց, ինչպես նշված է, կտևի մի քանի շաբաթ:
Ավելի վաղ վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել էր լայնածավալ ուսումնական օպերացիա սկսել ուկրաինական զորքերի համար՝ 4 ամիսը մեկ մինչև 10000 զինվոր պատրաստելու հնարավորությամբ։