Գերմանիան հայտարարել է, որ չի ցանկանում «թալանել սեփական բանակը» եւ հրաժարվում է զրահատեխնիկա ուղարկել Ուկրաինա։

Բեռլինը մերժել է Կիեւին մոտ 200 Fuchs զրահափոխադրիչներ մատակարարելու խնդրանքը՝ պատճառաբանելով երկրի անվտանգության շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ։


«Մենք աջակցում ենք Ուկրաինային հնարավոր ամեն ինչով։ Բայց մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը»,-ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը։