Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով դատավարության ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է news.am-ը։
Երբ դատավոր Մխիթար Պապոյանը ամբաստանյալներից Դավիթ Գալստյանին խնդրել է նստել, նա քմծիծաղով արձագանքել է. «Նստե՞լ: Արդեն քանի տարի է ծծում եք մեր արյունները, անեք իմ արյունն էլ»: Այդ ասելուց հետո նա իր ձեռքում պահված սայրով սկսել է ինքնավնասել իրեն: Նրան են միացել ամբաստանյալներից Արթուր Մանուկյանն ու Սամվելը:
Բացի այդ, ամբաստանյալներից Քյարամ Մամոյանին հրաժարվել են սայլակ տրամադրել և նրան գրկած են բերել դատարան:
Այժմ շտապօգնությունը փորձում է ամբաստանյալներին առաջին բուժօգնություն ցուցաբերել: