Չինաստանը «կոշտ հակահարված» կտա ցանկացած «կամայական սադրանքի»։ Այս մասին ասել է Չինաստանի Միավորված շտաբի պետ, գեներալ Լի Ցզոչենը ԱՄՆ Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Մարկ Միլիի հետ զրույցում։

Նա ավելացրել է, որ երկու կողմերը պետք է ամրապնդեն երկխոսությունը եւ վերահսկեն ռիսկերը։


«Գեներալ Միլին քննարկել է մրցակցության պատասխանատու կառավարման եւ բաց գծերի պահպանման անհրաժեշտությունը»,- նշվել է Միլիի ներկայացուցչի հայտարարությունում։

«Միլին ընդգծել է առարկայան երկխոսությանը Ժողովրդաազատագրական բանակի մասնակցության կարեւորությունը՝ ճգնաժամային իրավիճակներում կապի բարելավման եւ ռազմավարական ռիսկերի նվազման ուղղությամբ։ Եղել են նաեւ կառուցողական քննարկումներ անվտանգության տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի վերաբերյալ»։

Չինաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Լի Ցզոչենը նշել է, որ երկու երկրների բանակները պետք է փոխադարձ հարգանք եւ օբյեկտիվություն պահպանեն, էլ ավելի ամրապնդեն երկխոսությունը, վերահսկեն ռիսկերը եւ զարգացնեն համագործակցությունը, այլ ոչ թե միտումնավոր առճակատում ստեղծեն եւ միջադեպեր սադրեն։

Նա ավելացրել է, որ Չինաստանը փոխզիջման կամ զիջումների չի գնա այն հարցերում, որոնք վերաբերում են իր հիմնական շահերին։ «Եթե որեւէ մեկը սադրանք կատարի, դա անխուսափելիորեն կարժանանա չինացի ժողովրդի կոշտ հակահարվածին»։

Չինացի գեներալը կրկնել է Միացյալ Նահանգների կոչը՝ դադարեցնել ռազմական վերաբերմունքը Թայանի հարցում եւ «թույլ չտալ ցնցումներ չին-ամերիկյան հարաբերություններում եւ Թայվանի նեղուցի կայունության հարցում»։ Նա ավելացրել է, որ Չինաստանի զինված ուժերը վճռականորեն կպաշտպանեն իրենց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։