ԱՄՆ իշխանություններն Ուկրաինա են ուղարկում նոր սպառազինություն, այդ թվում՝ շասսիի վրա մոնտաժված համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգեր, քանի որ ուզում են ցանկացած միջոցներով ձգձգել հակամարտությունը, ինչպես նաև փոխհատուցել Կիևի կորուստները: Այս մասին ասվում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների թեզն այն մասին, որ ռազմական նշանակության արտադրանքն ուկրաինացիների կողմից օգտագործվում է պաշտպանական նպատակներով, արդարացված չէ: Կիևի իշխանություններն ու ազգայնական կազմավորումները կիրառում են ԱՄՆ-ի զենքը՝ Դոնբասի քաղաքները ոչնչացնելու համար»,-ընդգծել են դեսպանատանը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 400 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնության փաթեթին: