Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրեց թիմի նորեկ Անխել Դի Մարիային։ Արգենտինայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպանը իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմում հանդես կգա 22 համարի խաղաշապիկով։


Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից։