Պարուհի, պարուսույց Սոֆի Դեւոյանը երեկ նշել է ծննդյան օրը։ Այդ առիթով նրան ջերմ շնորհավորել է թոռնուհին՝ Սոֆի Դոեւոյան կրտսերը։
Նա իր ինստագրամյան էջում տատիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել ու գրել․ «Դու ծնվել ես շատերիս կյանքը գեղեցկացնելու համար։ Ծնունդդ շնորհավոր, տատ ջան»։
Սոֆին սոցիալական ցանցի իր էջում նաեւ տեսանյութեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են նշել տատիկի ծնունդը։