Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.


«Մեծ ցավով տեղեկացա Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության մասին:

Իմ անկեղծ զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտը՝ տոկունություն և համբերություն եմ մաղթում Շինձո Աբեի ընտանիքին և մերձավորներին»: