Փտած եվրոյի դեմ լավագույն պաշտպանությունը վճարման նոր մեթոդների, այդ թվում՝ ազգային արժույթների կիրառմանն անցումն է, ապագայում հնարավոր է նաեւ ԲՐԻՔՍ-ի երկրների նոր պահուստային արժույթի ստեղծում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Փտած եվրոյի դեմ լավագույն պաշտպանությունը կլինի մեր վստահելի գործընկերների հետ առեւտրում վճարման նոր մեթոդների անցումը, ներառյալ ազգային արժույթների՝ ռուսական ռուբլու, չինական յուանի, հնդկական ռուփիի եւ այլնի օգտագործումը։ Ապագայում հնարավոր է նաեւ ԲՐԻՔՍ-ի երկրների նոր պահուստային արժույթի ստեղծում։ Ժամանակակից աշխարհին ակնհայտորեն չի բավականացնում դոլարը, եվրոն եւ ֆունտ սթեռլինգը։ Եվրոպայի վճարունակությունը քիչ է մտահոգում Ռուսաստանին։ Մեզ պետք է զբաղվել մեր տնտեսության ադապտացիայով նոր, շատ բարդ պայմաններին։ Լուծել արդյունաբերության խնդիրները, ներառյալ տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովումը: Այստեղ դեռ շատ գործեր կան»: