Դանիայի հավաքականի 3 խաղացողներ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մասնակցեցին գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենի մամուլի ասուլիսին: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Դանիել Ագեր (Պաշտպան. «Լիվերպուլ», Անգլիա) - Իհարկե, մենք ցանկանում ենք վաղը հաղթել, հասնել ռևանշի: Պետք է վաղն այլ խաղ ցուցադրենք, որպեսզի կարողանանք հասնել դրական արդյունքի: Կոպենհագենում գրանցված 0:4 հաշվի ժամանակ ես խաղադաշտում չէի, սակայն նույն զգացողություններն ունեի, ինչ՝ խաղադաշտում գտնվող թիմակիցներս։ Մալթայի հետ խաղից այնքան էլ բավարարված չեմ, քանի որ շատ դանդաղ էինք խաղում, ունեցանք գոլային ոչ շատ պահեր:
Ստեֆան Անդերսեն (Դարպասապահ. «Բետիս», Իսպանիա) - Երեք խաղում 8 գնդակ բաց թողնելը՝ հաճելի չէ: Հույս ունեմ, որ պաշտպանությունում ավելի հաջող կգործենք եւ թույլ չենք տա մրցակցին՝ արդյունավետ խաղ ցուցադրել: Հունիսին գրանցված արդյունքը մեծ ազդեցություն է ունեցել մեզ վրա: Մենք պետք է ավելի լավատես լինենք։
Նիկլաս Հելենիուս (Հարձակվող. «Ասթոն Վիլա», Անգլիա) - Լավ տրամադրությամբ եմ ժամանել հավաքական: Կարծում եմ, որ լավ մարզավիճակում եմ մոտենում խաղին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի որակավորման փուլի՝ B խմբի Հայաստան-Դանիա մրցավեճը կայանալու է սեպտեմբերի 10-ին, «Հրազդան» մարզադաշտում և մեկնարկելու է 20.00-ին։
Լուսանկարը` armsport.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					