Երեւանում, այսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա․ Հ․-ն էր։