Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հերքել է, որ ինքը որևէ կապ ունի Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին տեղի ունեցած քիմիական զենքի օգտագործման հետ: Այս մասին Սիրիայի նախագահը նշել է ամերիկյան հեռուստանըներությանը երկու տարվա մեջ առաջին անգամ տված հարցազրույցի ժամանակ:
Խոսելով CBS հեռուստաալիքի հաղորդավար Չարլի Ռոսի հետ Ասադը նշել է.« Ոչ մի ապացույց չկա, որ ես իմ սեփական ժողովրդի նկատմամբ օգտագործել եմ քիմիական զենք»:
Հարցազրույցը ամբողջությամբ հրապարակվելու է այսօր ուշ երեկոյան, սակայն Ռոսը «Face the Nation» հաղորդման ժամանակ բացահայտել է, թե ինչ է քննարկել Ասադի հետ: «Նա մերժել է, որ որևէ առընչություն ունի հարձակման հետ, նա անգամ նշել է, որ չի իմացել` տեղի է ունեցել քիմիական զենքի հարձակում»,- նշել է Ռոսը:
Ինչպես նշում է The Independent պարբերականը, մինչ Բարաք Օբաման լայնածավալ մեդիա արշավ է սկսել ռազմական հարձակման համար Կոնգրեսի աջակցությունը ստանալու համար, Ասադը օգտագործել է հարցազրույցը որպես հնարավորություն սպառնալու Ամերիկայի բնակչությանը: «Որ նրանց համար լավ չի եղել Միջին Արևելքի կոնֆլիկտներում ներգրավվելը և նրանք պետք է ասեն իրեն կոնգրեսմեններին չօժանդակել հարձակմանը»:
Սիրիայի նախագահը բազմիցս անգամ նշել է, որ ոչ մի ապացույց չկա, որ իր կառավարությունը սեփական ժողովրդի նկատմամբ օգտագործել է քիմիական զենք և ավելացրել է, որ եթե Օբամայի աշխատակազմը ունի համոզիչ ապացույց, ապա այն պետք է ցույց տա ամբողջ աշխարհին:
Ասադը նաև նշել է, որ նա չգիտի թե արդյոք ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը տեղի կունենա թե ոչ, սակայն նա «շատ անհանգստացած էր», որ եթե այն տեղի ունենա, ապա էականորեն կնվազեցնի իր ռազմական հզորությունը և կարող է անգամ ազդեցություն ունենալ քաղաքացիական պատերազմի ընթացքի վրա:
Նա ավելացրել է նաև, որ իր պետությունը պատրաստված է այնպես, ինչպես հարկն է հարձակման դեպքում և զգուշացրել է, որ որևէ հարձակում կհանդիպի փոխհատուցման թե Սիրիայի և թե իր դաշնակից պետությունների կողմից: Նրա հիմնական դաշնակիցները Իրանը և Ռուսաստանն են:
Ռոսը նշել է, որ այս շրջանում Դամասկոսում համեմատաբար հանգիստ է տիրում և Սիրիայի բնակչությունը «հետևում են Վաշինգթոնում զարգացող դեպքերին»: