ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր ամուսինը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը, չի մասնակցելու իր աներոջ ծննդյան խնջույքին.
«Պրն. Գասպարյանը ծննդյան խնջույք չի կազմակերպել: Նա սովորություն չունի նշել իր ծնունդը»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը:
Հարցին, թե արդյո՞ք արդեն հասցրել է շնորհավորել Վլադիմիր Գասպարյանին, ԱԺ պատգամավորը պատասխանեց.
«Այո, ես առավոտյան զանգահարել և շնորհավորել եմ պրն. Գասպարյանին, սակայն չեմ կարծում, որ նա առանձնապես նշելու է իր ծննդյան օրը»:
Հարցին, թե ինչ նվեր է նախապատրաստել ՀՀ ոստիկանապետին, վերջինս ասաց, որ պրն. Գասպարյանն այնպիսի անձնավորություն է, որ որևէ ուշադրություն չի դարձնում նվերներին:
«Նա դա այնքան էլ չի կարևորում»,- նշեց Արթուր Գևորգյանը:
Նշենք, որ այսօր լրանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 55-ամյակը:


