Բողոքի ակցիա իրականացնող՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ապօրինի ձերբակալված քաղաքացիներին վերաբերող մակագրություններով պաստառները թողեցին ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց: «Այստեղ ընդամենը մի դատարկ շինություն է, որը չգիտես ինչով է զբաղվում»,-հայտարարեց շարժման անդամ Հովհաննես Հարությունյանը: Նա նշեց, որ անազատության մեջ գտնվող շատ հայրենակիցներ ունեն առողջական խնդիր ու դա էլի անտեսվում է իրավապահների կողմից. «Գալու է ձեր բոլորի դատաստանի օրը, իսկ մենք գնալու ենք մինչև վերջ»,- ասաց նա:
«Գալու է ձեր դատաստանի օրը». ակցիայի մասնակիցները պաստառներ թողեցին ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց
![](https://yn.am/disc/19-07-22/67b661ba24e19038a7919ee283605e11.jpg)