Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» Բուդապեշտում հյուրընկալվեց Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
Հյուրերի հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Ֆերենցվարոշ» - «Սլովան»՝ 1:2
Կրիստոֆեր Զակարիասեն 70 – Գուրամ Կաշիա, 81, Տիգրան Բարսեղյան, 86