Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել Altitude Angel-ի՝ բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի փորձարկման համար «Սքայուեյ» օդային միջանցք ստեղծելու նախաձեռնությանը։ Դա կլինի աշխարհում իր տեսակի մեջ ամենաերկար ճանապարհը՝ 265 կմ երկարությամբ, որը կմիացնի Ռեդինգ, Օքսֆորդ, Քեմբրիջ եւ Միլթոն Քեյնս քաղաքները։
Ծրագրի արժեքը 14 մլն դոլար է, որի հիմնական ներդրողների թվում են Թագավորական փոստային ծառայությունը եւ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը։
Վերոնշյալ երկու կազմակերպություններն էլ այս ճանապարհը նախատեսում են օգտագործել բեռնափոխադրումն ավելի արագ եւ արդյունավետ իրականացնելու համար: