Տնտեսագետ, 1994-1988թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի եւ ՄՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները համատեղելի չեն, քանի որ դրանք առեւտրային եւ մաքսային տարբեր համակարգեր են: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում.

«Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանը եւ ՄՄ անդամները պաշտպանողական քայլեր են անում, իրենց շուկան պաշտպանում են, այդ թվում՝ եվրոպացիներից: Եվ եթե Հայաստանը դառնա ՄՄ անդամ, ապա դրանից հետո ներկրվող մեքենաների մաքսատուրքերը կտրուկ կբարձրանան, օրինակ՝ 10 տարեկան «Մերսեդես» բերելու համար մաքսատուրքերը կաճեն 4-5 անգամ, այսինքն՝ եթե այսօր նման մեքենայի մաքսազերծումը 5000 դոլար արժի, ապա ՄՄ անդամությունից հետո կարժենա 20-25 հազար դոլար, եւ այդպես շատ այլ օրինակներ կան »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):