Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի նախագահ Ժոան Լապորտային խնդրել է վերադարձնել անցած ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է Sport.es-ը։

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։


Մեսին «Բարսելոնայի» համակարգում է եղել 2000-2021 թվականներին։

Ժոան Լապորտան հայտարարել էր, որ Մեսիի պատմությունը կատալոնական ակումբում ավարտված չէ։