ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8%-ով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ:
Աճն ապահովվել է հիմնականում ծառայությունների (26.9% աճ) և շինարարության (12.7% աճ) հաշվին: Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 12.7%-ով, արդյունաբերությունը՝ 5.8%-ով: Գյուղատնտեսությունում արձանագրվել է 5.5% անկում»: