Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Ճապոնիայում ընկերական հանդիպում անցկացրեց «Գամբա Օսակայի» հետ։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ 6:2 hաշվով։

ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան, պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։


ՊՍԺ-ն ավարտեց մրցաշրջագայությունը Ճապոնիայում։ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն օգոստոսի 6-ին կհյուրընկալվի «Կլերմոնին»։

Ընկերական հանդիպում

«Գամբա Օսակա» - ՊՍԺ՝ 2:6

Կեյսուկե Կուրոկավա, 34, Հիրոտո Յամամի, 70 - Պաբլո Սարաբիա, 28, Նեյմար, 32, 11մ, 60, Նունու Մենդեշ, 37, Լիոնել Մեսի, 39, Կիլիան Մբապե, 86, 11մ