«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը վերամբարձ հայտարարություններ է անում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, «Իրավունքը» բազմաթիվ ահազանգեր է ստանում այս օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ու սփյուռքահայերից, որ բառի բուն իմաստով իրենց թալանում են: Իհարկե, առաջին հերթին բողոքները տաքսիստ-զբոսաշրջիկ անվերջանալի «պատերազմի» մասին է, որտեղ վարորդներն ուղղակի թիվ են «կրակում»: Սա թերեւս զբոսաշրջիկներից վրա թողնում է կիրառված «բայրաքթարի» ազդեցություն, որից օդը ոչ մի կերպ պաշտպանված չէ:

Սակայն, խնդիրը միայն սա չէ, պարզվում է` որոշ բանկեր ու տարադրամի փոխանակման կետեր կոնկրետ փող են կորզում նրանցից: Օրինակ, եթե մինչեւ այսօր մարդիկ կարծում էին, որ մի փոքր վնասված, պատռված կամ ուղղակի ճմրթված գումարը կարելի է փոխել բանկերում, հիմա այն հստակ գումար արժե: Զբոսաշրջիկները ամեն մի փոքր ինչ վնասված եվրոյի կամ դոլարի դիմաց պարտավոր են վճարել ո՛չ ավել, ո՛չ պակաս 500դրամ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում