ԱԺ ՀՀԿ խմբակցության թիվ 37 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը հերթական անգամ հերքում է մամուլում բազում անգամ տեղ գտած այն լուրերը, թե իր և Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարաբերությունները լարված են: Այս մասին նա հայտնեց YerevanNews.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ մամուլը պարբերաբար անդրադառնում էր ԱԺ պատգամավորին, մասնավորապես նշելով, որ նա հանդիսանում է Սուրեն Խաչատրյանի հովանավորյալը:
- Ես հանդիսանում եմ Սյունիքի մարզում՝ կոնկրետ իմ ընտրատարածքում գտնվող ցանկացած բնակչի հովանավորյալը, ես էլ իմ աշխատանքային գործունեությամբ ցանկանում եմ լինել այդ բնակիչների համար հովանավոր՝ տարբեր հարցերում: Բնականաբար, Սուրիկ Խաչատրյանը նույնպես թիվ 37 ընտրատարածքի բնակիչ է, այո իր հովանավորյալն էլ եմ: Մենք ունենք շատ լավ հարաբերություններ, մամուլում տեղ գտած լուրերը, առ այն, թե իբր մեր հարաբերությունները վատացել են դրանք ընդամենը չհաջողված միֆ են և ընդհանրապես, ես չեմ էլ կարծում, որ երբևիցե իմ ու Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները կվատանան: Նման բան, ես բացառում եմ:
-Իսկ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները նոր մարզպետի հետ:
-Նոր մարզպետի հետ ԱԺ-ում շուրջ մեկ տարի աշխատել ենք և ունենք շատ նորմալ աշխատանքային հարաբերություններ:
-Հնարավոր համարում ե՞ք, որ Սուրեն Խաչատրյանի կրկին Սյունիքի մարզպետ նշանակվելը:
-Հնարավոր է ինչու ոչ:
-Կցանկանայի՞ք, որ նա կրկին նշանակվեր Սյունիքի մարզպետ:
-Մենք Սուրիկ Խաչատրյանի հետ ունեցել ենք շատ լավ հարաբերություններ, լավ համագործակցություն, բնականաբար, ես ինքս կցանկանայի մարզպետի աթոռին տեսնել Սուրիկ Խաչատրյանին, ես դա շատ կցանկանայի: