Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Առավոտյան շուտ արթնանալը շատ կարևոր է ու անհրաժեշտ, ԲԱՅՑ. Երևանում մի քանի բան պետք է կարգավորվի՝ հօգուտ Մարդու, որպեսզի առողջ մնանք:
Ահա 5 կետ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն.
1. Երևանին ՇԱՏ ՄՈՏ՝ դեպի Սևան տանող բաց ավազահանքերն անմարդկային կերպով են աղտոտում Երևանն ու շրջակա միջավայրը:
Թամանյանի գծածով՝ քամիները բոլոր կողմերից գալիս են Երևան՝ ՕԴԱՓՈԽԵԼՈւ, իսկ ավազահանքերից եկած ավազն էս դեպքում մաքուր օդի փոխարեն գալիս-նստում է մեր թոքերի մեջ, տներում, հիվանդանոցներում ու երեխաների շնչուղիներում....
Ուղղակի պետք է լուծում տալ, որ մարդիկ ՕԴ ՈւՆԵՆԱՆ:
2. ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ. երբ կատլավանը փորելուց, մինչև բոլոր շինարարական աշխատանքներ արվում են ԲԱՑ, առանց փակելու, բարձրահարկ շենքեր են իրար կողքի կառուցվում, ու էդ ամբողջ շինփոշին ու աղբը դիմացի շենքի տներում է ՏԱՐԻՆԵՐՈվ, կարծում եմ՝ գոնե բազմաբնակարան շենքերինը կարելի է փակել հատուկ կտորներով (ինչպես աշխարհում են անում):
3. Տներ ու նորակառույցներ ՀԱՍՏԱՏ պետք են բնակիչներին, բայց, եթե մի ծառ կամ մի փոքր բակ ու պետ. մանկապարտեզ, դպրոց, ու համատասխան ինֆրաստրուկտուրա չի ստեղծվում, ապա էդ տները դառնում են տուփեր... փոշոտ տուփեր
4.Անլույս տարիների կտրած ծառերը պահում էին փոթոկոտ քամիները, հիմա պիտի հա տնկենք՝ այգիներ, այգիներ, այգիներ ու ՇԱՏՐՎԱՆՆԵՐ, որ մեղմվի փոշին:
5. Նորակառույցների բակերում կամ տանիքներին մինի- լողավազանները շատ կթեթևացնեն բնակիչների կյանքը (ԱՄՆ- ում գրեթե ամենուր կան), իհարկե, եթե չծորա բնակչի տուն:
Մարդը քունն առնում է, երբ նորմալ թթվածնով հագեցած միջավայրում է ապրում, քայլում, աշխատում, լավ քնողը շուտ ու հանգիատ արթնանում է՝ կազդուրված ու հանգստացած, պատրաստ երկար օրվան:
Մենք հաճախ քնում ենք կիսաբաց աչքերով ու արթնանում արդեն հոգնած... Վստահ եմ, որ օդի աղտոտվածությունն ունի մեծ դերակատարում»: