ԱՄՆ ավիակիրը եւ նրա հարվածային խումբը Սինգապուրի նավահանգիստ այցելելուց հետո ուղեւորվել են դեպի Հարավչինական ծով՝ Չինաստանի հետ լարվածության աճի ֆոնին, որը կապված է Թայվան Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցի հետ, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ Յոթերորդ նավատորմի պաշտոնյաները հաստատել են «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի տեղակայումը կենսական կարեւոր առեւտրային ճանապարհին:


«ԱՄՆ-ի «Ռոնալդ Ռեյգան» ռազմանավը եւ նրա հարվածային ուժերը շարունակում են գործել Հարավչինական ծովում՝ Սինգապուրի նավահանգիստ հաջող այցից հետո»,- ասել է նավի հրամանատար Հեյլի Սիմսը:

Սիմսը հավելել է, որ «Ռոնալդ Ռեյգանը» «շարունակում է սովորական պլանավորված գործողությունները՝ իր սովորական պարեկության շրջանակներում՝ հաջակցություն ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի»:

Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական վեճը՝ կապված Թայվան Փելոսիի հնարավոր այցի հետ, նոր թափ է հավաքում։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ ինքը Փելոսիին ներկայացրել է անվտանգության գնահատականը՝ կապված նրա այցի հետ։

Սպասվում է, որ Թայվանի շուրջ ստեղծված լարվածությունը կդատապարտվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հինգերորդ հեռախոսազրույցի ընթացքում, որը կարող է տեղի ունենալ արդեն հինգշաբթի։