Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ի, օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.5°C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.6°C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.4°C