Իսպանիայի դատախազությունը պահանջել է ավելի քան ութ տարվա ազատազրկում եւ ավելի քան 23 միլիոն եվրո տուգանք կոլումբիացի երգչուհի Շակիրայի համար՝ հարկերից խուսափելու գործով։ Այս մասին հայտնում է El Pais-ը։

45-ամյա կատարողին մեղադրում են 2012-ից 2014 թվականներին Իսպանիայում ստացած եկամտից մոտավորապես 14,5 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ։ Շակիրան, իբր, այդ ժամանակ ապրել է Իսպանիայում, բայց միեւնույն ժամանակ նաեւ բնակության թույլտվություն է ունեցել Բահամյան կղզիներում։


Երգչուհու փաստաբանները պնդում են, որ այն ժամանակ նա Իսպանիայում չի ապրել տարեկան 183 օրից ավելի։ Այս ժամկետից հետո անձն ավտոմատ կերպով դառնում է թագավորության հարկատու։ Դատավարությանն ընդառաջ դատախազությունը Շակիրային առաջարկել է հնարավոր գործարքի շրջանակներում ազատազրկումը փոխարինել տուգանքով։ Երգչուհին հրաժարվել է համաձայնությունից։