Վրաստանում նախագահի թեկնածուներն արդեն սկսել են մարզային այցելությունները: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը և հավելել, որ ավարտվել է ԿԸՀ դիմումների ժամկետը. կա 54 թեկնածու:

Նա նշեց նաև, որ անհրաժեշտ է հավաքել 26000 ստորագրություն, որպեսզի կարողանան գրանցվել որպես թեկնածու:

Բանախոսի կարծիքով պայքարը հիմնականում կընթանա երեք թեկնածուների՝ Գեորգի Մագրեաշվիլիու, Դավիթ Բաքրաձեի և Նինո Բուրջանաձեի միջև: