Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական «Ստրասբուրգի» հետ եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

Նախորդ օրը Անգլիայի Սուպերգավաթի խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» 3:1 հաշվով հաղթած «Լիվերպուլը» հանդես եկավ ոչ հիմնական կազմով։


«Ստրասբուրգից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Թոմասոնը։ Մեկ գոլ էլ խփեց սենեգալցի հարձակվող Հաբիբ Դիալոն։

Ընկերական հանդիպում

«Լիվերպուլ» - «Ստրասբուրգ»՝ 0:3

Ադրիեն Թոմասոն, 4, 21, Հաբիբ Դիալո, 14