Վերջին օրերին ամենաշատ քննարկված հարցը թերևս Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցվելն է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Նրա խոսքերով, Մաքսային միությանը միանալը վատ չի անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Համաձայն չեմ, 2008թ. ռուս-վրացական հարաբերությունները բարդ էին և չէր ազդում հայ-վրացական հարաբերությունների վրա», - նշեց նա: