«Մոտենում է զինադադարի կնքման 20 ամյակը և ես գտնում եմ, որ անհրաժեշտ է գտնել ուղիներ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Նրա խոսքերով ժամանակը եկել է, որպեսզի Մինսկի խումբը, նրա համանախագահները, Ադրբեջանը, Հայաստանը և տարածաշրջանի այլ պետությունները աշխատեն միասին և ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը ԼՂ հակամարտության ամուր կարգավորման համար, որը կբերի խաղաղություն և բարգավաճում տարածաշրջանում:
«Ես այստեղ եմ, որպեսզի լսեմ բոլոր կողմերին և հնարավորին չափ լավ հասկանամ իրավիճակը: Ես այստեղ եմ ոչ էե անցյալի, այլ ապագան նայելու, այս կոնֆլիկտը լուծելու համար»,- նշել է ամերիկացի համանախագահը:
Նա նշել է, որ անհամբերությամբ սպասում է Ֆրանսիայից և Ռուսաստանից իր գործընկերների հետ աշխատանքին և ավելացրել է, որ մտադիր է «իրականացնել իր գործունեությունը իրատեսության և պրագմատիզմի հիման վրա, որպեսզի երկու կողմն էլ գտնի կոնֆլիկտի ամուր լուծում»:
«Այս հակամարտությունը տևում է արդեն 20 տարուց ավել, շատ մարդիկ են փորձել օգնել հասնելու դրա լուծմանը: Ես հուսով եմ, որ ժամանակը եկել է, երբ բոլոր կողմերը գիտակցում են, որ տևական խաղաղության հասնելը բխում է իրենց շահերից͔»,- ավելացրել է Ուորլիքը: