Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելգրադում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողներին հարցերին։ Երեւանյան թիմը որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի սերբական «Ցրվենա Զվեզդային»։

«Պետք է լավ արդյունքի հասնենք, որովհետեւ մրցակիցը ուժեղ է, բայց ֆուտբոլում լինում է՝ թույլ թիմը հաղթում է ուժեղին։


Գտել ենք մրցակցի թույլ տեղերը։ Կստացվի, թե չի ստացվում խաղադաշտում օգտագործել ծրագիրը՝ այլ հարց է, բայց մենք կփորձենք։

Մեծ ակումբ է «Ցրվենա Զվեզդան»։ Մեծ հարգանք ունենք մրցակցի նկատմամբ»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

«Ցրվենա Զվեզդայի» հետ առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:

Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։