Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցի թիվ 5 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-52», «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: