Շվեդիայի ԱԳՆ նախարար Կարլ Բիլդտը գտնում է, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը դուրս է բերված օրակարգից: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ այդպիսի եզրակացության է եկել Սլովակիայի փոխավարչապետ և ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ միասին:

«Միրոսլավ Լայչակի հետ եկել ենք այն եզրակացության, որ այժմ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ դուրս է բերված օրակարգից: Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»,- գրել է Բոլդտը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում բանակցությունների արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու և արդյունքում Եվրասիական տնտեսական դաշինքի ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին: