Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու սա հնչել է ՀՀ հեռուստաալիքներից մեկով։ Հերիք չէ, որ չեն դադարում քաղաքական անանիզմով զբաղվել , սրտխառնոց առաջացնող պաթոսային զեղումներով , հետն էլ չհասկանալով շատ վտանգավոր արտահայտություններ են դուրս տալիս։ Բա որ Իրանը թեքվի ու պաշտոնապես բացատրություն պահանջի, թե ի՞նչ է նշանակում քանի օր կտևի Ադրբեջանի ոչնչացումը իրենց կողմից, ինչե՞ր եք դուրս տալիս, արա՛...
Սա էլ ասեմ հիշեք, եթե ինչ֊որ սցենարով Ադրբեջանը սադրի, փորձի մտնել Սյունիք, ու Իրանը խառնվի, ճիշտ է Իրանի հետ սահման կունենանք էլի, բայց Վայոց ձորի մարզում, քանի որ Սյունիքը Իրանն էլ մեզ չի տա` անվտանգության նկատառումներից ելնելով։ Հա մի բան էլ ասեմ, հիշե՛ք , Իրանը վաղուց Սյունիքի վրա աչք ուներ, տարիքովները կհիշեն, որ 1990-ականների վերջից մինչև 2000 ականների ամենասկզբնական մասերում ակտիվ բանակցություններ էին վարում` Սյունիքի արոտավայրերը վարձակալելու համար»։