Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։
Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։