ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տեղեկացված չէ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու գործից:
«Դա դատարանի գործն է, իրավապահների գործն է, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ինձ տվեք հարցեր, որոնց ես կարող եմ պատասխանել»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, Սուրեն Խաչատրյանը կարող է վերադառնալ մարզպետի պաշտոնին, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «С кем бог не шутит: Ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել»։