Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցու հարակից տարածքից հանվում է Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության ասել է ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե հուշարձանները մնան Ադրբեջանի տիրապետության տակ, դրանք կոչնչացվեն: «Դեռևս 2021 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Ծաղկավանք եկեղեցու բակում հստակ հայտարարեց, որ այն հուշարձանները, որոնք կառուցվել են երեսուն տարիների ընթացքում, ենթակա են ոչնչացման: Նա նաև ասել է, որ հայկական բոլոր հուշարձանները պետք է քերվեն»,- ասաց նա: Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանվող հուշարձանների մեծ մասը տեղակայվելու են այլ եկեղեցիների բակում: Տարհանվելու են Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցու տարածքում նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, որոնք տեղափոխվելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հիշեցնենք, որ Արցախում իրավիճակն օգոստոսի 1–ից լարված է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել էին ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Արդեն օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Օգոստոսի 4–ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհահատվածի 30 կմ-ը, որը պետք է միանա հայկական կողմի կառուցված ճանապարհին: Նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուս խաղաղապահները։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					