«Զվարթնոց» օդանավակայանում 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը կազմել է 1 323 811 մարդ (ժամանել է 665 940, մեկնել՝ 657 871 մարդ)։

«Շիրակ» օդանավակայանում նույն ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 32 557 մարդ (ժամանել է 15668, մեկնել՝ 16889 մարդ):


Այս տարվա առաջին կիսամյակում ժամանածների ընդհանուր թիվը կազմել է 681 608 մարդ, իսկ մեկնածներինը՝ 674 760։

Այսպիսով, 2022 թվականի 6 ամսում օդային ճանապարհով Հայաստան ժամանած քաղաքացիները 6848-ով ավելի են եղել մեկնածներից։

Այս ցուցանիշի դրական մնացորդը, հատկապես այս ժամանակահատվածում, բնորոշ չէ Հայաստանին, սակայն միանգամայն հասկանալի է, քանի որ լուրջ հոսք կա, ինչը պայմանավորված է ուկրաինական պատերազմի հետեւանքով ՌԴ-ից ՀՀ հոսքով:

Սակայն նույնիսկ այս ֆոնին 7 հազարից պակաս դրական մնացորդը, մեղմ ասած, այնքան էլ մեծ չի թվում։