ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնություն հետ կապերի բաժինն արձագանքել է մամուլի հրապարակումներին, ըստ որի` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը գաղտնալսումներ իրականցնող մարմին է ստեղծել: Ըստ հրապարակման` վերջինս նման որոշում է կայացրել իր դեմ կատարված մահափորձից հետո:

Պեկ-ը պարզաբանում է տարածել, որում մասանավորապես ասվում է.

«Լրատվամիջոցները մտացածին ու իրականության հետ առնչություն չունեցող հերթական "տեղեկությունն" են ներկայացրել` ինչ-ինչ "համակարգերի" տնօրինումը վերագրելով ՊԵԿ ղեկավարին:

Ի դեպ, նշված լրատվամիջոցները շարունակում են նույն գործելաոճն ու ,անտեսելով "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, չեն հրապարակում ՊԵԿ տրամադրած հերքումները:

Եվս մեկ անգամ ստիպված ենք հերքել անհիմն հրապարակումներն` ընդգծելով, որ դրանք իրականության հետ որևէ առնչություն չունեն»: