HBO-ն ավելի քան 100 միլիոն դոլար է ծախսել «Վիշապի տան» գովազդի համար, ինչը ռեկորդային գումար է հեռարձակողի համար: Իր ոչ մի սերիալի վրա այն երբեք այդքան առատաձեռն չի եղել։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Հրատարակության հետ զրույցում HBO-ի փոխնախագահ Պիա Բարլոուն հայտարարել է, որ «Վիշապի տան» մարքեթինգային արշավի նպատակն է «ոգեշնչել «Գահերի խաղի ինչպես նոր, այնպես էլ արդեն գոյություն ունեցող երկրպագուներին»՝ 18-ից 54 տարեկան: Հրատարակության տվյալներով՝ գովազդը կարողացել է հասնել մոտ 130 միլիոն պոտենցիալ դիտողի, եւ դա միայն ԱՄՆ-ում։