Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվել է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։
Քիշնեւի «Զիմբրու» ստադիոնում ընթացող հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում եւս գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
Այս զույգի հաղթողը դուրս կգա Եվրոպայի լիգայի խմբային փուլ, պարտվողը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։