Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ ՈւԵՖԱ-ի վարկածով։ Մրցանակաբաշխությունտ տեղի ունեցավ Ստամբուլում անցկացվող Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողության ընթացքում։
Անչելոտին առաջին մարզիչն է, որը չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ Անգլիայի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։